Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Մի շատ դառը ճշմարտություն ասեմ

Մի շատ դառը ճշմարտություն ասեմ
24.04.2025 | 22:36

Քանի դեռ Հայաստանի բնակչությունը տասնյակ հազարներով գաղթում է, փողոցներում իրար նայելու համար դանակահարում ու կրակում են, երկրում իշխանության «գիքորներն» են, քաղաքական կոնյուկտուրաները ստեղծվում են «Մազութի Համոյի» պրիզմայով, տնտեսական վիճակը «Ճիտին պարտքն» է, մշակութային վիճակն էլ` «Նահանջ առանց երգի», ո´չ ճանաչում է լինելու, ո´չ էլ հատուցում:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3426

Մեկնաբանություններ